ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՕՐԵՐ. ՍՏՈՒԳԱՏԵՍԱՅԻՆ ՇԱԲԱԹ
Նախագծի ժամկետը՝ Նոյեմբերի 23-28
Նախագծի նպատակը՝
- Ձեռագործների ակումբի կողմից ցուցադրություն-վաճառքի համար ընտրված աշխատանքների վաճառք: Ժամկետը՝ նոյեմբերի 23-28:
- Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի սովորողների կողմից նախադպրոցական տարիքի երեխաների համար խաղային նախագծերի կազմում և իրականացում: Պատասխանատուներ՝ Նարինե Մակարյան, Միլենա Սարգսյան: Ժամկետը՝ նոյեմբերի 24:
- Վաճառքի մեխանիզմներ: Բաց դաս: Ժամկետը՝ նոյեմբերի 26, 10:00-11:00:
Նախագծի ընթացքը:
- Ձեռագործների ակումբի մասնակիցների կողմից ձեռագործ իրերի պատրաստում, վաճառք:
- Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի սովորողների կողմից նախադպրոցական տարիքի երեխաների համար խաղային նախագծերի կազմում և իրականացում.
Միլենա Սարգսյանի խաղը,
Նարինե Մակարյանի խաղը:
- <<Վաճառքի մեխանիզմներ>> բաց դասի շրջանակներում սովորողներն ու ներկաները վաճառող-գնորդ դերային խաղի միջոցով ստանձնելու են համապատասխան դերեր, մասնակից են լինելու առ ու վաճառքի ռեալ գործընթացի իմիտացիային:
Նախագծի արդյունքը: Սեբաստացու օրերին նվիրված հետաքրքիր նախագծային առօրյայի ապահովում ուսանողների, փոքրիկ քոլեջիկների և դասսավանդողների համար, Համահայկական հիմնադրամին միջոցների փոխանցում: