Ուսումնական շուրջտարյա նախագիծ

Նախագծի ժամկետը․ շարունակական
Նախագծի մասնակիցները․ 6-րդ, 8-րդ դասարաններ
Նյութերը՝ այստեղից․ 6-րդ դասարան, 8-րդ դասարան։

Նախագծի ընթացքը, արդյունքը։ Նախագծի շրջանակներում սովորողներին դասընթացի նյութը տրամադրվելու է էլեկտրոնային PDF փաստաթղթի տեսքով, որում նյութը տեղադրված է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր թեմային վերաբերվող տեսական նյութը գրված և պարզաբանված է թեմայի սկզբում։ Այնուհետև տրված են դասարանական և տնային հանձնարարությունները։ 

Ուսումնական նյութի ուսումնասիրման այս ձևը թույլ կտա սովորողին միշտ աչքի տակ ունենալ օրինակը և պարզաբանումները, ըստ որոնց նա պետք է կատարի ինչպես դասարանական, այնպես էլ տնային հանձնարարությունները, իրականացնի իր և ուսուցչի կողմից կազմված նախագծերը, կատարի համապատասխան հետազոտական աշխատանքները։

Оставьте комментарий