Ապրիլյան նախագծեր

Այլ աշխատանքներ․ Հանրային աուդիտ։

SMM դասընթաց Ալիս Շարաֆյանի հետ

Դասընթացի օրը/ժամը․ մարտի 10, ժամը 13։30

Դասընթացի վայրը․ Քոլեջ, Վերնատուն 

Դասընթացավար․ ԵՀՀ կողմից հրավիրված մասնագետ՝ Ալիս Շարաֆյան

Կոնտակտներ․ (+374 55) 166 886;  sharafyanalice@gmail.com

Դասընթացի նախագիծը՝ հղումով։

Դասընթացի համար նախօրոք հավաքագրված հարցերը՝ հղումով։

Читать далее

Մարտ ամսվա նախագծային աշխատանքներ

Նախագծեր․

Այլ աշխատանքներ․

«Պի» թվի տոն։ Մարտի 14-Ապրիլի 8։ «Ձոն». տեխնոլոգիական ստուգատեսի նախագիծ։

Ինչու՞ է անհրաժեշտ մաթեմատիկան։

Նախագծի ժամկետը․ Մարտի 14- Ապրիլի 8

Նախագծի մասնակիցները․ Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Նախագծի նպատակը․ Ծանոթանալ «Պի» թվին, բացահյտել նրա գաղտնիքները, հաշվարկման ձևերը։

Նախագծի ընթացքը․ Ուսանողները կատարում են հետազոտություն, թարգմանություններ «Պի» թվի վերաբերյալ, դուրս են գրում հետաքրքիր փաստեր «Պի» թվի մասին, բերում են «Պի» թվի դուրս բերման օրինակներ, բացատրում են, թե ինչու է «Պի» թվի տոնը նշվում Մարտի 14-ին և այլն։ Աշխատանքների արդյունքները հրապարակվում են բլոգներում։

Читать далее

Ուսանողի ակտիվության ամփոփման աշխատանքներ անհատական նախագծերով

Նախագծի ժամկետը․ Փետրվար — մայիս 2022

Նախագծի մասնակիցները․ Քոլեջի ուսանողներ

Նախագծի նպատակը․ Կատարել ինքնուրույն հետազոտական և մասնագիտական ուսուցման արդյունքները ամփոփող աշխատանքներ, որոնք կպարունակեն տեղեկատվություն ամենաքիչը 3 աղբյուրից վերցված՝ չհաշված վիքիպեդիան, ամենաքիչը 10 տպագրական էջի սահմաններում։

Նախագծի ընթացքը․ 

Читать далее

Երրորդ ուսումնական շրջան

Փետրվար

Նախագծեր

Մարտ

Նախագծեր

Այլ աշխատանքներ՝

Ապրիլ

Նախագծեր

Այլ աշխատանքներ․ Հանրային աուդիտ։

Մայիս

Նախագծեր

Փետրվար ամսվա նախագծային աշխատանքներ

Ինչպե՞ս իրացնել արտադրանքը։ Համացանցային վաճառք։ SMM

Հունվարյան Դիջիթեք 2022 շրջանակներում կայացավ սեինար, որը թույլ տվեց բացահայտել ներկա վաճառքների կարևորագույն թրենդը և ապագա մասնագիտությունների ուղղությունը: Դա այդպես կոչված Մեդիա Մարքեթինգն է սոցիալական ցանցերի հարթակների միջոցով: Դասընթացը բաղկացած էր 2 մասից, երկուսն էլ հագեցած ընթացք ունեցան։ Սեմինարի առաջին մասը վարեցին Նելլի Գեղամյանն ու Աարփի Թովմասյանը, իսկ երկրորդը ես և Արփին։

Սեմինարին բավականին սովորողներ էին հավաքվել, որոնք հետաքրքրված էին վաճառքներով և արդի վաճառքի տեխնոլոգիաներով: Սովորողները և դասավանդողները հաճույքով մասնակցեցին ընկեր Արփիի կազմակերպված խաղին և ներկայացրեցին իրենց կողմից մշակված պրոդուկտները:

Читать далее

Դիջիթեք 2022 ամփոփում

2022 թվականը յուրահատուկ սկսվեց և ընթացքն էլ յուրահատուկ եավ։ Երկրորդ ուսումնական շրջանը լի էր աշխատանքով, զբաղվածությամբ, հետաքրքրություններով։ Դիջիթեք 2022-ն էլ ավելի հետաքրքրական էր։ Այս տարի Դիջիթեքյան գործունեությունը աշխատարաններով կազմակերպվեց՝ ի շարունակություն նախորդների, քանի որ մարդիկ մեծ պահանջ ունեին նման դասընթացների։

Սկսելուց առաջ իրականացրինք կարիքի գնահատում, որի նպատակն էր բացահայտել, թե կոնկրետ ո՞ր դասընթացների անհրաժեշտությունը կա, ի՞նչ լրացուցիչ կարիք կարող է առաջանալ և այլն։ Դրա հիման վրա ձևավորվեց դասընթացների ցանկը, որոնց մի մասը Դիջիթեքի ընթացքում լիարժեք իրականացվեց, իսկ մյուս մասը կրելու է շարունակական բնույթ, հրավիրվելու են տարբեր մասնագետներ, որոնք կվարեն դասընթացներն ու կբավարարեն այս պահին առկա կարիքները։

Читать далее

Online Word, Excel ծրագրերի ուսուցում։ Դիջիթեք 2022։

Դիջիթեքյան աշխատարանների ընթացքում իրականացրեցինք նաև Online Word, Online Excel ծրագրերի ուսուցում, ինչի կարիքը շատերն ունեին։ Բացի ուսանողների կողմից իրականացվող սովորող-սովորեցնող բաղադրիչի կիրառումով դպրոցի տարբեր մասնաշենքերում իրականացվող դասընթացներից նույն դասընթացն անցկացրինք նաև քոլեջում, որը նախատեսված էր հենց դասավանդողների տարբեր խմբերի համար։

Читать далее