Քոլեջում դասավանդումը լի է առավելություններով․ մշտապես պետք է ինքնակրթվել, հետազոտել, կարողանալա ժամանակի հետ ոտք մեկնել, քանի որ ուսանողները միշտ հեռազոտող են, լի մտքերով և նոր կարողություններով։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ շատ հաճախ բախվում ենք մի իրականության հետ, որ հայալեզու մասնագիտական գրականություն կա՛մ չունենք, կա՛մ ունենք թարգմանված գրականություն, որում առկա են բազում թերություններ։ Այդ իսկ պատճառով կարիք է լինում ստեղծել սեփական հեղինակային նյութերը, որոնցով էլ առաջնորդվում ենք աշխատանքի ընթացքում։
2024 թվականի բնագիտատեխնիկական ստուգատեսին ցանկանում եմ ներկայացնել «Հաշվողական տեխնիկայի թվաբանական հիմունքներ և ալգորիթմներ» մոդուլի համար իմ ստեղծած ուսումնական նյութերի փաթեթը։ Փաթեթում ներկայացված են ուսումնական պրոցեսում իրականացվող ամբոջական նյութերը, օրինակները։ Կազմված են աշխատող ծրագրերի ալգորիթմներ՝ բլոկային եղանակով ներկայացված, ամեն ալգորիթմին զուգահեռաբար կցված է C++ ծրագրավորման լեզվով կազմված ծրագիր, բացատրություններ։
Читать далее