Ռուկոլա: Օգտակար հատկությունները:

Ռուկոլան՝ ճարճրուկ ցանովի, կաղամբազգիների ընտանիքի շատ օգտակար բույս է, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար այլ նյութեր: Այն բարձրացնում է իմունիտետը, ունի հակամանրէային, մանրէազերծող և խորխաբեր հատկություններ, կանխում և բուժում է հարբուխը: Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը: Ամրացնում է անոթների պատերը, նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը և այլն: Ռուկոլան ուտում են պատրաստելուց անմիջապես հետո՝ ավելացնելով մսին կամ աղցանին:

Ռուկոլան մեկամյա խոտային բույս է, աճում է չոր, փխրուն հողում: Ռուկոլան աճում է Աֆրիկայում, Հարավային և Կենտրոնական Եվրոպայում, Ասյայում, Հնդկաստանում: Ցողունն ունի 30-60 սմ երկարություն, ծաղկում է մայիսից-հուլիս ընկած ժամանակահատվածում, բազմանում է սերմով: Սերմը 1,5-3 մմ կամ 1-2,5 մմ երկարություն ունի, բաց կարմրավուն է կամ բաց շագանակագույն, տեղադրված է լինում 2 շարքով, օվալաձև տեսք ունի:

Ռուկոլան աճեցվել է վաղ ժամանակներից ի վեր և համարվել է աֆրոդիզիակ: Կլիմայական պայմաններից ելնելով՝ տնկման գործընթացը կարող է տարբերվել: Մեղմ կլիմա ունեցող վայրերում ռուկոլան կարող է անմիջապես տնկվել գետնին՝ հողում: Սակայն կարող ենք նաև նախ տնկարաններ ստեղծել,ապա վերատնկել:

Մինչ տնկելը սերմերը մշակվում են կալիումի վերափոխված լուծույթով: Արկղում տնկելիս հողը պետքէ լցնել մոտ 10 սմհաստությամբ,իսկ սերմերը տնկել 2 սմ հեռավորության վրա և ավազ շաղ տալ 1 սմ հաստությամբ: Այնուհետև արկղը տեղադրվում է արևոտ վայրում և չենք մոռանում ջրել: 3-5 օրվա ընթացքում պետք է երևան սածիլները: Սածիլները պետք է վերատնկվեն գարնանը: Պետք է հետևել, որ հողը միշտ խոնավ լինի: Բույսը հասունանում է 3-5 շաբաթների ընթացում, որից հետո կարող ենք օգտագործել:

Оставьте комментарий