«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»

2022-2023 ուսումնական տարում առաջին կուրսի ուսանողների հետ ուսումնասիրեցինք ՏՀՏ հիմունքները, լրացրեցինք իրենց բաց թողած գիտելիքները, ձեռք բերեցինք նոր հմտություններ, որոնք շատ պիտանի են ներկայիս թվային աշխարհում։ Այս նախագծային աշխատանքը համարում եմ ձեռքբերում, քանի որ կարողացա կրթահամալիր նոր մուտք գործած ուսանողների մոտ ձևավորել աշխարհայացք, նրանք դարձան մեդիագրագետ, ձեռք բերեցին բազում հմտություններ ՏՀՏ ոլորտում։ Նախագծի ընթացքին և աշխատանքներին կարող եք ծանոթանալ ստորև։ Նախագծի ընթացքը անընդհատ լրամշակվում է, փոփոխվում, քանի որ նոր հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն միշտ լինում է։ Նոր ուսումնական տարում նախատեսվում է նախագիծն իրականացնել նոր թափով, նոր ծրագրերով և ուսումնական գործիքներով։

Նախագծի անվանումը: «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»

Նախագծի ժամկետը: 2022-2023 ուստարի
Նախագծի մասնակիցները: Քոլեջի առաջին կուրսի սովորողներ
Նպատակը: Սովորեցնել նորեկներին գրագետ աշխատել բլոգներով, ուսումնական այլ ծրագրերով, ինչպիսիք են Google Docs-ը, Microsoft 365-ը,

Անելիքները․

  • Բլոգավարության հմտություններ,
  • Նամակագրության հմտություններ Outlook հարթակում,
  • TEAMS հարթակ,
  • Ծանոթացում Online Word և Online Excel ծրագրերին գուգլ հարթակում,
  • Հիմնական գործիքների կիրառում,
    • Online Word
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Բանաձևերի կազմում, նշանների կիրառություն,
      • Վերնագրերի, ենթավերնագրերի ներմուծում,
      • Բովանդակության կազմում,
      • Ձայնային մուտքագրում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
    • Online Excel
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Աղյուսակների գրագետ կազմում,
      • Freeze ֆունկցիայի կիրառություն,
      • Վանդակի ֆորմատի տարածում այլ վանդակների վրա,
      • Գումարի / հանրագումարի հաշվում,
      • Ֆիլտրի կիրառում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
  • MSWord, MSExcel ծրագրերի ուսումնասիրություն,
  • Ծրագրերի օնլայն և օֆլայն հարթակների տարբերությունները, առանձնահատկությունները։
  • Paint,
  • Point,
  • Canva,
  • Mojo,
  • Linkedin,
  • GeoGebra,
  • Աշխատանքներ CV և ուղեկցող նամակ կազմելու մասով:

Ընթացքը: Ուսանողները ներկայանում են իրենց անհատական համակարգիչներով, պլանշետներով, ներբեռնված օֆիսային ծրագրերով, այլ անհրաժեշտ ծրագրերով: Անհարաժետության դեպքում կարող ենք ներբեռնել տեղում: Սովորում ենք օգտվել բլոգային հարթակից, Outlook նամակագրական հարթակից, սովորում ենք գրառել և խմբագրել մաթեմատիկական բանաձևեր, նշաններ,կատարել համապատասխան գրառումներ, տիրապետել ՏՀՏ այլ հմտությունների:

Point և Canva և այլ ծրագրեր ուսումնասիրելիս կատարում ենք հետևյալ աշխատանքները․ սովորում ենք պրեզենտացիաներ (սահիկաշարեր) պատրաստել Point ծրագրով՝ օֆլայն և օնլայն տարբերակներով, Canva հավելվածով՝ պատրաստի թեմաներ կիրառելավ։ Ուսանողները Canva-ով նաև պատրաստելու են CV-ներ, լոգոներ և կատարելու են այլ աշխատանքներ։ Տարբեր հրապարակումներ կպատրաստենք Mojo-ով, կկատարենք այլ աշխատանքներ համապատասխան ծրագրերով։

Արդյունքը: Ուսանողները կդառնան առավել մեդիա գրագետ, ձեռք կբերեն նոր հմտություններ, կկարողանան առավել արդյունավետ աշխատել հեղինակային ծրագրերով, կկարողանան օգտվել Teams հարթակից, կիրառել այն որպես ուսումնական գործիք, արագ կողմնորոշվել հեռավար կամ համակցված ուսման անցնելու պարագայում, կտիրապետեն ՏՀՏ հմտություններին։

Оставьте комментарий