Փետրվարյան ֆլեշմոբի որոշ առաջադրանքների լուծումներ

Երկրորդ մակարադակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

Լուծում

Տրված օրինակում երկրորդ թիվը առաջինից փոքր է 90000-ով, երրորդը երկրորդից 9000-ով, հետևաբար չորրորդը երրորդից փոքր կլինի 900-ով։ Այսպիսով հաջորդ թիվը 99-ն է։

Պատասխան՝ 99։

Читать далее

Մարտի աշխատանքներ ինֆորմատիկայից

Մարտ ամսվա ուսումնասիրվող ծրագրերն ու կատարվելիք աշխատանքները հետևյալն են․

  • Mojo
    • Բլոգում հրապարակել աշխատանքներ, որոնք կատարվել են հետևյալ ծրագրով։
  • Linkedin
    • Բլոգում հրապարակել Linkedin-ի ակտիվ էջի հղումը, նշել որոշ կարևոր կետեր, որոնք կօգնեն ձեզ ունենալ լավ կազմված էջ, հեշտությամբ գտնել գործատուներ, ստանալ աշխատանքի հրավերներ։
  • GeoGebra classic
    • Այս բաժնի աշխատանքները հրապարակվում են ինչպես <<ինֆորմատիկա>> բաժնում, այնպես էլ <<մաթեմատիկա>> բաժնում։ Աշխատանքը գնահատվում է ըստ մաթեմատիկա առարկայից կատարված աշխատանքների՝ ֆունկցիաների գրաֆիկներ կազմելու ունակությամբ, ծրագրի այլ գործիքներից օգտվելու ունակությամբ։
  • CV։ Ինքնակենսագրականի բաժինները, ճիշտ ինքնակենսագրական կազմելը, ուղեկցող նամակը (Cover Letter), մոտիվացիոն նամակը (Motivation Letter)։
    • Այս բաժնի համար բլոգներում պետք է լինեն ճիշտ կազմված ինքնակենսագրականներ և ուղեկցող և մոտիվացիոն նամակի օրինակներ։

Աշխատանքները՝ ըստ ուսանողների․

Читать далее