Թարգմանչական աշխատանքներ, ինքնուրույն աշխատանքներ, ուսումնասիրություններ, հետազոտությունուններ, Քոլեջի կայքի սպասարկում, խմբագրություն, 2023-2024 ուստարի

Նախագծի ժամկետը: 2023-2024 ուատարի
Նախագծի մասնակիցները: Քոլեջի առաջին կուրսի ուսանողներ
Նպատակը: Կատարել ինքնուրույն հետազոտություններ մաթեմատիկա առարկայի շրջանակներում, կատարել զանազան հետաքրքրաշարժ խնդիրների, առաջադրանքների թարգմանություն օտարալեզու կայքերից, կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, ստեղծել օգտակար նյութեր քոլեջի կայքի համար, հավաքագրել նյութերը և ստեղծել լրացուցիչ ուսումնական նյութեր առաջին կուրսի ուսանողների համար։

Ընթացքը․ Ուսանողները ուսումնական տարվա ընթացքում կատարում են թարգմանություններ, հետազոտություններ, որոնք հավաքագրում ենք մեկ ֆայլի մեջ և ուսումնական տարվա ավարտին ստեղծում ենք նոր լրացուցիչ ուսումնական նյութ առաջին կուրսի ուսանողների և կրթահամալիրի սովորողների համար։ Թարգմանչական և ինքնութրույն ուսումնասիրված աշխատանքները, որպես միջանկյալ արդյունք, ամեն շաբաթ տեղադրվում են քոլեջի կայքում։

Արդյունքը՝ ուսանողների բլոգներով, նոր ստեղծվող ուսումնական նյութերի հղումներով ստորև․