2020 սեպտեմբեր-դեկտեմբերի ամենա նախագծերը

2020 սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները բավականին հագեցած էին, հասցրել էի իրականացնել բազմաբնույթ գործունեություն և նախագծեր: Սակայն դրանցից կառանձնացնեմ մի քանիսը:

Նախ՝ կարևորում եմ Մաթեմատիկական, բնագիտական բլոգային-նախագծային-լաբորատոր պրակտիկ ուսուցման կազմակերպման նախագծային փունջը, որը իրենից ներկայացնում է պրակտիկ և բազմբնույթ ուսումնական գործունեությունների ամբողջություն: Այն հնարավորություն է տվել ուսանողներին առավել շատ ներգրավվել ուսումնական պրոցեսում, սիրել առարկան, հասկանալ դրա կարևորությունն ու ձգտել ձեռք բերված հմտություններն կիրառել աշխատանքում, ինչպես նաև փոխանցել մյուսներին:

Իսկ որպես ամանորյա նախագծխային աշխատանք կներկայացնեմ Փայլուն հակասթրեսը, իր նախապատրաստական աշխատանքների փուլով և ամփոփումով, ինչը թույլ տվեց փոքրիկ քոլեջիկներին և ուսանողներին բացահայտել մաթեմատիկական աշխարհը Ամանորին ընդառաջ և Ամանորի մեջ:

Մաթեմատիկայի ֆլեշմոբ: Դեկտեմբեր: Որոշ խնդիրների լուծումներ:

Երկրորդ մակարդակ

1.Արուսյակի, Արսենի, Կարենի տարիքների գումարը 31 է: Արսենը Արուսյակից 5 տարով մեծ է, իսկ Կարենը Արսենից՝ 6 տարով: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:

Լուծում

I տարբերակ

31+11+6=48

48:3=16 տարեկան Կարենը

16-6=10 տարեկան Արսենը

16-11=5 տարեկան։ Արուսյակը

Читать далее