Գիտելիքի օրը բարձրունքին

Այս տարի գիտելիքի օրը ուղևորվեցինք Արագածոտնի մարզ՝ ճանաչելու  Հայոց աշխարհի բերդերն ու ամրոցները,  նրանց աշխարահագրական դիրքն ու տեղանքը, ծանոթանալու պաշտպանական և ճարտարապետական նշանակությանը, ամրոցների ու բերդերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին:

Քոլեջի նորեկների մի հիասքանչ խումբ էր հավաքվել: Միասին հաղթահարեցինք Կոշի ամրոցի բարձունքը, դժվարընթաց տեղանքները, ճամփորդական հմտությունների ձեռք բերեցինք: Տպավորություններին և ընթացքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը:

Բլոգավարություն և նամակագրական հմտություններ։ Ուսումնական նախագիծ հեռակա ուսուցման խմբերի համար։

Նախագծի անվանումը: Բլոգավարություն և նամակագրական հմտություններ

Նախագծի ժամկետը: Սեպտեմբեր-հոկտեմբեր
Նախագծի մասնակիցները: Քոլեջի հեռակա ուսուցման խմբերի սովորողներ
Նպատակը: Սովորեցնել նորեկներին գրագետ աշխատել բլոգներով, մեյլային համակարգով, այլ գործիքներով։

Ընթացքը: Ուսանողները ներկայանում են իրենց անհատական համակարգիչներով, պլանշետներով, ներբեռնված օֆիսային ծրագրերով, այլ անհրաժեշտ ծրագրերով: Անհարաժեշտության դեպքում կարող ենք ներբեռնել տեղում: Սովորում ենք ստեղծել բլոգ, օգտվել բլոգային հարթակից, սովորում ենք գործածել էլեկտրոնային հասցեները։

Արդյունքը: Ուսանողները կդառնան առավել մեդիա գրագետ, ձեռք կբերեն նոր հմտություններ, կկարողանան առավել արդյունավետ աշխատել հեղինակային ծրագրերով: