Մաթեմատիկական ֆլեշմոբ։ Առաջադրանքների կատարում և քննարկում։

Նախագծի ժամկետը․ շարունակական

Նախագծի մասնակիցները․ Քոլեջի սովորողներ

Նախագծի նպատակը․ սեր արթնացնել սովորողների մեջ դեպի մաթեմատիկա առարկան, գտնել առաջադրվող խնդիրների լուծման տարբերակներ, իրականացնել քննարկումներ։

Նախագծի ընթացքը․ Ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը հրապարակվում են մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքներն ըստ 4 մակարդակների։ Սովորողն ընտրում է այն մակարդակը կամ մակարդակները, որոնք ցանկանում և կարողանում է կատարե, սակայն մտածում է նաև դժվար խնդիրների մասին։ Ֆլեշմոբի անցկացման հաջորդ շաբաթվա ընթացքում ուսանողների հետ քննարկում ենք խնդիրները, պարզաբանում հարցերը, լսում և սովորում ենք խնդիրների լուծման տարբեր եղանակներ։ Հարկ է նշել նաև, որ նախագծի իրականացման ընթացքում կիրառվում է սովորող-սովորեցնող բաղադրիչը։

Արդյունքը․ Սովորողներն առավել հետաքրքրված են դառնում մաթեմատիկա առարկայի նկատմամբ, սկսում են հասկանալ և սիրել այն, սովորում են ինքնուրույն աշխատել, հետազոտել, գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և կիրառել։ Այսպիսով ֆլեշմոբը դառնում է կարևոր ուսումնական գործիք, որը սովորողի բազմաբովանդակ գործունեության մասն է դառնում։

Հոկտեմբերյան նախագծեր։ 2021-2022 ուստարի

Ուսումնական նախագծեր․

  • Մասնագիտական թարգմանություններ։ Ուսումնական նախագիծ։ — շարունակական
  • 04․10-08․10 — Աշխատանք նախագծով։ Քննարկում ենք մաթեմատիկական ֆլեշմոբի սեպտեմբերյան առաջադրանքները։
  • Անանիա Շիրակացու օրեր։ Աշխատանք նախագծով․ նախապատրաստվում ենք Դիջիթեք 2021-2022-ին։
  • 27․10 — Մաթեմատիկական ֆլեշմոբ

Այլ նախագծեր․