Մասնագիտական թարգմանություններ։ Ուսումնական նախագիծ։

Նախագծի ժամկետը. 30.09.2021 — շարունակական

Նախագծի մասնակիցները. Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի ուսանողներ:

Նախագծի նպատակը. Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի ուսանողների հետ օտարալեզու աղբյուրներից գտնել ուսումնական նյութեր, նախադպրոցական տարիքի երեխաների համար մաթեմատիկական պատկերացումները ձևավորող և զարգացնող մանկավարժական նշանակություն ունեցող նյութեր, խաղեր, անհրաժեշտության դեպքում ձևափոխել, սովորել, փորձարկել, փոխանակել:

Նախագծի ընթացքը. ուսանողները կթարգմանեն օտարալեզու նյութերը, կտեղադրեն բլոգներում, կկատարեն հետագա ուսումնական աշխատանքները՝ կապված նյութերի հետ, թարգմանված խաղերը կվերլուծենք, կպարզեցնենք կամ կբարդացնենք, կփորձարկենք գործնական ուսուցման ժամերին: Վերը նշված թարգմանությունները կատարելու ենք նաև հոդվածի տեսքով, խմբագրելու ենք, հետագայում տեղադրելու ենք Դպիրում, Մաթեմատիկական ամսագրում և կօգտագործենք այն ուսանողների դիպլոմային աշխատանքներում, որոնք իրենց աշխատանքի թեման կընտրեն մաթեմատիկայի վերաբերյալ:

Նախագծի արդյունքը. ուսանողները կունենան հայալեզու ուսումնական նյութերի և նախադպրոցական տարիքի երեխաների համար մաթեմատիկական պատկերացումները ձևավորող և զարգացնող խաղերի փաթեթ, այլոց փորձի օրինակներ, որոնք հետագայում կկարողանան կիրառել իրենց մանկավարժական աշխատանքում, որը կլինի փորձարկված, արդյունավետ, ապագա աշխատանքային բազա:

Արդյունքը՝ հղումներով։

Оставьте комментарий