Ուսումնական այց դեպի ՀՀ ԿԲ

Դրամաշրջանառությունը և ֆինանսական համակարգը Հայաստանում ուսումնական նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել ճամփորդություն ՀՀ Կենտրոնական բանկ:

Օրը՝ փետրվար 13
Ժամը՝ 13։00-15:30

Նախահաշիվ՝ Միակողմանի երթուղի — 5000 դրամ
1 անձի հաշվով գումար՝ 200 դրամ
Վճարող՝ ծնող

Մասնակիցներ՝ քոլեջի 1.2 կուրսի ուսանողներ

Պատասխանատուներ՝ Հեղինե Խալաթյան, Ելենա Օհանյան

Նախապատրաստական աշխատանքները՝ այստեղ և այստեղ։

Читать далее

Հունվարյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

2․Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

Լուծում

Որպեսզի արտադրյալը ավարտվի 0-ով, անհրաժեշտ է, որ արտադրիչներից մեկը լինի 0-ով ավարտվող թիվ, կամ լինեն 2 արտադրիչ, որոնցից մեկը 5-ով է ավարտվում, իսկ մյուսը զույգ է։ Այսպիսով՝ մեր արտադիրչների շարքում կա 0-ով ավարտվող 3 թիվ՝ 10, 20, 30, և 5-ով ավարտվող 4 թիվ 5, 15, 25, 35, որոնք ցանկացած զույգ թվով բազմապատկելու դեպքում ևս կվերջանան 0-ով․ պայմանականորեն վերցնենք 2, 4, 6, 8 թվերը։ 10*20*30 արտադրյալը վերջանում է 3 հատ 0-ով, իսկ 5*15*25*35*2*4*6*8 արտադրյալը վերջանում է 5 հատ 0-ով, հետևաբար 1x2x3x4x…x37 արտադրյալը կվերջանա 8 հատ 0-ով։

Պատասխան՝ 8 հատ։

Читать далее