«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» դասընթացի երկարաժամկետ նախագծային աշխատանքներ

Նախագծի ժամկետը:
Նախագծի մասնակիցները: Քոլեջի առաջին կուրսի սովորողներ
Նպատակը: Սովորեցնել նորեկներին գրագետ աշխատել համակարգչով, բլոգով, ուսումնական այլ ծրագրերով, տիրապետել մեյլային համակարգերին, այլ անհրաժեշտ ծրագրերին։

Անելիքները․

  • Բլոգավարության հմտություններ,
  • Նամակագրության հմտություններ Outlook հարթակում, այլ հարթակներում
  • Տարրական գիտելիքների ստացում համակարգչի և օպերացիոն համակարգերի վերաբերյալ, համակարգիչներից և համացանցից օգտվելու անվտանգության կանոնների տիրապետում,
  • Ծանոթացում Online Word և Online Excel ծրագրերին Google-ի հարթակում,
  • Հիմնական գործիքների կիրառում,
    • Online Word
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Բանաձևերի կազմում, նշանների կիրառություն,
      • Վերնագրերի, ենթավերնագրերի ներմուծում,
      • Բովանդակության կազմում,
      • Ձայնային մուտքագրում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
    • Online Excel
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Աղյուսակների գրագետ կազմում,
      • Freeze ֆունկցիայի կիրառություն,
      • Վանդակի ֆորմատի տարածում այլ վանդակների վրա,
      • Գումարի / հանրագումարի հաշվում,
      • Ֆիլտրի կիրառում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
  • MSWord, MSExcel ծրագրերի ուսումնասիրություն, հիմնական աշխատանքային գործիքների հետ ծանոթացում,
  • Ծրագրերի օնլայն և օֆլայն հարթակների տարբերությունները, առանձնահատկությունները։
  • Online Point,
  • Canva,
  • Linkedin,
  • GeoGebra,
  • Աշխատանքներ CV և ուղեկցող նամակ կազմելու մասով:

Ընթացքը: Ուսանողները ներկայանում են իրենց անհատական համակարգիչներով, պլանշետներով, ներբեռնված օֆիսային ծրագրերով, այլ անհրաժեշտ ծրագրերով: Անհարաժետության դեպքում կարող ենք ներբեռնել տեղում: Սովորում ենք օգտվել բլոգային հարթակից, Outlook նամակագրական հարթակից, սովորում ենք գրառել և խմբագրել մաթեմատիկական բանաձևեր, նշաններ, տեղադրել բանաձևեր, տիրապետել ՏՀՏ այլ հմտությունների:

Online Point, Canva հարթակներն ուսումնասիրելիս կատարում ենք հետևյալ աշխատանքները․ սովորում ենք պրեզենտացիաներ (սահիկաշարեր) պատրաստել Point ծրագրով՝ օֆլայն և օնլայն տարբերակներով, Canva հավելվածով՝ պատրաստի թեմաներ կիրառելավ։ Ուսանողները Canva-ով նաև պատրաստելու են CV-ներ, լոգոներ և կատարելու են այլ աշխատանքներ։

Արդյունքը: Ուսանողները կդառնան մեդիա գրագետ, ձեռք կբերեն նոր հմտություններ, կկարողանան առավել արդյունավետ աշխատել հեղինակային կրթական ծրագրով, կկարողանան օգտվել մեյլային հարթակներից, բլոգային հարթակից, կիրառել դրանք որպես ուսումնական գործիք, արագ կողմնորոշվել հեռավար կամ համակցված ուսման անցնելու պարագայում, կտիրապետեն ՏՀՏ հմտություններին։

Оставьте комментарий