Հոկտեմբերյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

7.  Ձկնորսը մի  ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքան է այդ ձկան զանգվածը, պատասխանեց. «Պոչի և գլխի ընդհանուր զանգվածը 4 կիլոգրամ է,   գլխի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  7 կիլոգրամ, իսկ  պոչի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝  5 կիլոգրամ»: Որքա՞ն էր այդ ձկան զանգվածը:    

Լուծում

Ըստ խնդրի տվյաալների կազմենք հետևյալ հավասարումները․

1․ պոչ+գլուխ=4 կգ
2․ մարմին+գլուխ=7 կգ
3․ պոչ+մարմին=5 կգ

1-ից և 2-ից պոչի ու մարմնի զանգվածներն արտահայտենք հետևյալ կերպ․

1․ պոչ=4 կգ — գլուխ
2․ մարմին=7 կգ — գլուխ

Այնուհետև վերևում ստացվածը տեղադրենք 3-րդ հավասարման մեջ և կստանանք

4 կգ — գլուխ + 7 կգ — գլուխ=5 կգ
11 կգ — 5 կգ=2 գլուխ
2 գլուխ=6 կգ
գլուխ=3 կգ։

Այսպիսով՝ պոչ=4 կգ — գլուխ=4 կգ-3 կգ=1 կգ,
մարմին=7 կգ — գլուխ=7 կգ — 3 կգ=4 կգ։

Ձկան քաշը կլինի 3 կգ+4 կգ+1 կգ=8 կգ։

Պատասխան՝ 8 կգ։

Читать далее

Շաբաթվա առաջադրանք 04․12 — 08․12

04․12 — 08․12 — Կրկնակի անկյան սինուսն ու կոսինուսը, տանգենսն ու կոտանգենսը։ Աստիճանի իջեցման բանաձևեր։ Առ․ Էջ 47-ից 138-149, լրացուցիչ՝ 150, 151։

  • Առաջադրանքները կատարել բլոգներում։
  • Կատարել բլոգային աշխատանք ֆլեշմոբի մասով։