Դեկտեմբերյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

1․ 24 սմ պարագծով ուղղանկյունը բաժանեցին երկու ուղղանկյունների, որոնց պարագծերը հավասար են 12սմ և 18սմ։ Գտեք սկզբնական ուղղանկյան մակերեսը։

Լուծում

Մեծ ուղղանկյան պարագիծը հավասար է 2(a+b)=24 սմ, որտեղից a+b=12 սմ։

Երկու փոքր ուղղանկյունների պարագծերի գումարը հավասար է 12+18=24+2a: Այստեղից՝ a=3 սմ։

Քանի որ a+b=12 սմ, a=3 սմ, ապա b=12-3=9 սմ։

Այսպիսով՝ մեծ ուղղանկյան մակերեսը կլինի 3*9=27 սմ2։

Պատասխան՝ 27 սմ2։

Читать далее

ՀՀ ֆինանսական համակարգը։ Դիջիթեքյան նախագիծ

Համատեղ նախագիծ Հեղինե Խալաթյանի հետ։

Ժամկետը։ Հունվար
Մասնակիցները։ Քոլեջի ուսանողներ, բոլոր ցանկացողներ

Նպատակը։ Ուսանողների մոտ ձևավորել վերաբերմունք ֆինանսների նկատմամբ, բարձրացնել ֆինանսական գրագիտության աստիճանը, տալ տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի մասին։

Ընթացքը։ Կազմակերպել դասընթացներ ՀՀ ֆինանսական համակարգը թեմայով։ Ուսանողները պատրաստելու են սահիկաշարեր թեմայի տարբեր բաղադրիչների համար։ Նախագծի շրջանակներում նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ։

Читать далее