Դիջիդասընթացներ 2024

2024 թվականի դիջիդասընթացների շրջանակներում քոլեջի առաջին կուրսի ուսանողների հետ անց եմ կացրել հետևյալ դասընթացները․

Ուսանողները սովորեցին GeoGebra ծրագիրը՝ հետագայում ուսումնական պրոցեսում կիրառելու նպատակով, Canva հարթակի միջոցով սահիկաշարեր պատրաստել, լոգոներ պատրաստել, կարողացան ընտրել և կիրառել փնտրվող աշխատանքի համապատասխան ձևաչափով CV-ի, մոտիվացիոն նամակի և ուղեկցող նամակի տեսքեր, կազմեցին համապատասխան փաստաթղթերը։ Զուգահեռաբար ծանոթացան նաև հարցազրույցի ներկայանալու կանոններին, հասկացան, թե ինչ հարցադրումների վրա պետք է կենտրոնացնեն իրենց ուշադրությունը աշխատաշուկա դուրս գալիս։ Այս կոնտեքստին համապատասխան՝ 1-ին կուրսի ուսանող Արամե Ասատրյանը անց կացրեց դասընթաց Ֆրիլանս աշխատաշուկայի մասով, որտեղ մանրամասն ներկայացրեց մի քանի հայտնի հարթակներ, բացատրեց, թե ինչպես կարող ենք աշխատանք գտնել ֆրիլանս աշխատաշուկայում, ինչպես համատեղենք ուսումն ու աշխատանքը և այլ մանրամասներ։ Ամփոփումը՝ նախագծում։

Բացի այդ՝ իրականացրել եմ նաև համագործակցային նախագծային աշխատանք Հեղինե Խալաթյանի հետ ՀՀ ֆինանսական համակարգը նախագծի շրջանակներում և իրականացրել ուսումնական ճամփորդություններ երկու ուղղություններով․

Զուգահեռաբար համակարգել եմ սովորող-սովորեցնող բաղադրիչով նախագծերի ընթացքը Հաշվողական տեխնիկա երկրորդ կուրսի ուսանողների հետ․

Ամփոփումները ըստ ուսանողների բլոգների՝ ստորև․

Անի Տիգրանյան, Անաստասիա Չերնյախովսկայա, Ռուբեն Գալստյան, Լյուսի Ջանվելյան, Տարոն Մկրտչյան, Արծրունի Ղարագյոզյան, Լաուրա Ենգիբարյան, Էրիկ Սայան, Մերի Թառանյան, Տիգրան Հովհաննիսյան, Ժասմին Գասպարյան, Էլինա Գևորգյան, Անժելա Դադոյան, Էլլա Առաքելյան, Էրիկ Սայան, Հովհաննես Կարապետյան, Նարեկ Թուխտարյան, Միլենա Հակոբյան

Оставьте комментарий