Մարտի ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

1․ Երկու զամբյուղում միասին կա 42 վարդ: Որքա՞ն  վարդ  կա առաջին զամբյուղում,  եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում կա երկրորդում  եղած  վարդերի  քանակի կեսից   6-ով ավելի վարդ:

Լուծում

Վարդերի ընդհանուր քանակից հանենք առաջին զամբյուղում եղած վարդերի 6-ով ավելի վարդը։ Կստանանք՝ 42-6=36 վարդ։ Ստացվեց, որ առաջին զամբյուղում մնաց երկրորդում  եղած  վարդերի  քանակի կեսը։ Հետևաբար առաջին զամբյուղում եղած վարդերի քանակը գտնելու համար պետք է նախ կատարել հետևյալ գործողությունը՝ 36։3=12, ապա՝ 12+6=18։ Այսպիսով՝ առաջին զամբյուղում կա 18 վարդ։

Պատասխան՝ 18։

7. Պապիկը 8  անգամ մեծ է իր թոռնիկից, իսկ թոռնիկը  56  տարով փոքր է իր պապիկից: Քանի՞ տարեկան է թոռնիկը:

Լուծում

Թոռնիկի տարիքը նշանակենք a: Պապիկի տարիքը կլինի 8а: Պապիկի և թոռնիկի տարիքների տարբերությունը կլինի 8а-а=7a=56: Այստեղից թոռնիկի տարիքը կստանանք a=56:7=8 տարեկան։

Պատասխան՝

Երրորդ մակարդակ

1․ Աննան ցանկանում է իր խաղալիքները հավասար քանակությամբ դասավորել տուփերի մեջ: Եթե յուրաքանչյուր տուփի մեջ  12 խաղալիք դասավորի, ապա  5 խաղալիք կավելանա, իսկ  15 խաղալիք դասավորելու  դեպքում  13 խաղալիք կպակասի:  Աննան որոշեց վերցնել ևս մեկ տուփ։ Քանի՞ խաղալիք պետք է հիմա Աննան դասավորի յուրաքանչյուր տուփի մեջ, որ տուփերում խաղալիքները  լինեն հավասար քանակով։

Լուծում

Նախապես առկա տուփերի քանակը նշանակենք x: Ըստ պայմանի Աննան կունենա 12x+5 կամ 15x-13 խաղալիք։ Լուծենք ստացված հաղասարումը և գտնենք տուփորի քանակը՝ x-ը․

12x+5=15x-13
3x=18
x=6 տուփ։

Քանի որ Աննան ունի 12x+5 կամ 15x-13 խաղալիք, ապա x=6 արժեքը տեղադրելով ցանկացած բանաձևի մեջ կստանանք խաղալիքների քանակը՝ 77։

Աննան որոշեց վերցնել ևս մեկ տուփ՝ արդյունքում կունենա 6+1=7 տուփ, որոնց մեջ պետք է հավասար քանակով դասավորի 77 խաղալիք։ Այսպիսով՝ յուրաքանչյուր տուփում կկարողանա դասավորել 77։7=11-ական խաղալիք։

Պատասխան՝ 11։

9. Վերմիշելի տուփի վրա գրված է․«Զուտ զանգվածը (այսինքն՝ առանց տարայի) 500գ՝ 13% խոնավության դեպքում»։ Որքա՞ն է վերմիշելի զանգվածը, եթե այն պահվում է 25% խոնավությամբ միջավայրում։

Լուծում

Պատասխան՝

Չորրորդ մակարդակ

4. Որոշակի օրինաչափությամբ պատկերված են հինգ թվեր։ Առանց օրինաչափությունը խախտելու գտնել 6-րդ վանդակում գրված թիվը:

78538

Լուծում

Պատասխան՝

Оставьте комментарий