Վաղաշենի եռօրյա ճամբարի ամփոփում

Օգոստոսի 2-4-ի հերթափոխը հանձնվեց Քոլեջի ճամբարականների խմբին: Եռօրյա ճամբարը բավականին հագեցած օրակարգով էր: Տեղանքը, որը, ցավոք, հանրային վայր չէր և անխնամ վիճակում էր մեծ գանձ է: Սեբաստացիներս մեծ սիրով և ջանասիրությամբ մեր անվերջ իրար հաջորդող խմբերով աղբահանեցինք, բարեկարգեցինք չքնաղ Սևանա լճի ափը՝ տեղացիների և Վաղաշենի միջնակարգ դպրոցի հետ կապեր հաստատելով, նրանց աջակցությամբ:

Իրական հրաշքը սկսվում էր գիշերը, երբ բոլորը քնած էին. Գեղամա ծովի ալիքների խշշոցը, անամպ աստղազարդ երկինքը, բարդիների տերևների անվերջ սոսափյունը չես փոխի ուրիշ ոչնչի հետ: Իսկ Քոլեջի նորեկների սիրուն խումբը ամեն ինչով աջակցում էր մեզ՝ դասախոսներիս, ցուցաբերելով համբներատարություն, տոկունություն, խմբում աշխատելու բարձր կարողություններ: Ավելին՝ տեսանյութում:

Оставьте комментарий