Բնագիտատեխնիկական ստուգատես 2024։ Իմ ստեղծած թվային փաթեթ․ Հաշվողական տեխնիկայի թվաբանական հիմունքներ և ալգորիթմներ մոդուլային դասընթաց։

Քոլեջում դասավանդումը լի է առավելություններով․ մշտապես պետք է ինքնակրթվել, հետազոտել, կարողանալա ժամանակի հետ ոտք մեկնել, քանի որ ուսանողները միշտ հեռազոտող են, լի մտքերով և նոր կարողություններով։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ շատ հաճախ բախվում ենք մի իրականության հետ, որ հայալեզու մասնագիտական գրականություն կա՛մ չունենք, կա՛մ ունենք թարգմանված գրականություն, որում առկա են բազում թերություններ։ Այդ իսկ պատճառով կարիք է լինում ստեղծել սեփական հեղինակային նյութերը, որոնցով էլ առաջնորդվում ենք աշխատանքի ընթացքում։

2024 թվականի բնագիտատեխնիկական ստուգատեսին ցանկանում եմ ներկայացնել «Հաշվողական տեխնիկայի թվաբանական հիմունքներ և ալգորիթմներ» մոդուլի համար իմ ստեղծած ուսումնական նյութերի փաթեթը։ Փաթեթում ներկայացված են ուսումնական պրոցեսում իրականացվող ամբոջական նյութերը, օրինակները։ Կազմված են աշխատող ծրագրերի ալգորիթմներ՝ բլոկային եղանակով ներկայացված, ամեն ալգորիթմին զուգահեռաբար կցված է C++ ծրագրավորման լեզվով կազմված ծրագիր, բացատրություններ։

Читать далее

Թանգարանային օր #2

Հայոց դրամաշրջանառության պատմությունը և ՀՀ ֆինանսական համակարգը նախագծերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսումնական ճամփորդություն ՀՀ Կենտրոնական բանկ:

Նախորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ
Օր՝ փետրվար 5, 13, 15
ժամ՝ 
13:30
Մասնակիցներ՝ 
1-ին կուրսի ուսանողներ
Տրանսպորտ՝
Պատասխանատուներ՝ 
Հեղինե Խալաթյան, Ելենա Օհանյան
Նախապատրաստական աշխատանքներ՝
 այստեղ

Читать далее

Թանգարանային օր #1

Հայոց դրամաշրջանառության պատմությունը և ՀՀ ֆինանսական համակարգը նախագծերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսումնական ճամփորդություն Հայաստանի պատմության թանգարան:

Օր՝ հունվար 23, 30
ժամ՝ 
13:30
Մասնակիցներ՝ 
1-ին կուրսի ուսանողներ
Տրանսպորտ՝
Պատասխանատուներ՝ 
Հեղինե Խալաթյան, Ելենա Օհանյան

Читать далее

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Բնագիտատեխնիկական ստուգատեսը (այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավռում իրենց կատարած աշխատանքներով։

Ստուգատեսի փուլեր։ Մրցանակլները հանձնվում են 2024թ․ փետրվարի 9-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։

  • 1-ին փուլ, տեղեկատվական փուլ — 2024թ․ հունվարի 8-14
  • 2-րդ փուլ, աշխատանքները ընդունելու փուլ — 2024թ․ հունվարի 15-28
  • 3-րդ փուլ, աշխատանքներն ընտրելու փուլ — 024թ․ հունվարի 29-ից փետրվարի 4
Читать далее

Մասնագիտական ուսումնասիրությունների նախագծերի ամփոփում, ներկայացում։ Կլոր սեղան քննարկում։

Օրը։ Հունվար 31, 2024
Վայրը։ Քոլեջ, Վերնատուն
Մասնակիցները։ Քոլեջի ուսանողներ, բոլոր ցանկացողներ։

Մասնագիտական ուսումնասիրությունների նախագծեր՝

Читать далее

Հունվարի 3-5-ի աշխատակարգ։ Մանկավարժական ճամբար։

10:00-15:00` հեռավար աշխատանք

  • Հունվարյան նախագծերի ամբողջացում
  • Ուսանողների անհատական նախագծերի հրապարակում
  • Էլ․ մատենավարություն
  • Կայքի սպասարկում
  • Կլոր սեղանների, քննարկումների նախագծերի հրապարակում
  • Ստուգատեսային նախագծերի ամբողջացում

Հետաքրքրաշարժ փաստեր մաթեմատիկայի աշխարհից

Տոներն անցել են, սակայն մեր աշխատանքը դեռ շարունակվում է։ Ներկայացնում եմ հետաքրքրաշարժ փաստեր մաթեմատիկայի աշխարհից։ Թարգմանական աշխատանքի աղբյուրը՝ հղումով։

Ահա և մեր փաստերը․

Արագ բազմապատկում։ Երեխաները սիրում են դյուրանցումներ, այնպես չէ՞: Սովորեցրեք նրանց, թե ինչպես կարելի է մատների օգնությամբ բազմապատկել ցանկացած թիվ 9-ով: Տարածեք բոլոր տասը մատները և իջեցրեք այն մատը, որը համապատասխանում է ձեր բազմապատկած թվին (օրինակ, 9 x 3-ի դեպքում, իջեցրեք ձեր երրորդ մատը): Իջած մատից առաջ մատները ներկայացնում են տասնյակ, իսկ հետո մատները՝ միավոր։ Եվ ահա, դուք ստանում եք 27:

Читать далее

Դեկտեմբերյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

1․ 24 սմ պարագծով ուղղանկյունը բաժանեցին երկու ուղղանկյունների, որոնց պարագծերը հավասար են 12սմ և 18սմ։ Գտեք սկզբնական ուղղանկյան մակերեսը։

Լուծում

Մեծ ուղղանկյան պարագիծը հավասար է 2(a+b)=24 սմ, որտեղից a+b=12 սմ։

Երկու փոքր ուղղանկյունների պարագծերի գումարը հավասար է 12+18=24+2a: Այստեղից՝ a=3 սմ։

Քանի որ a+b=12 սմ, a=3 սմ, ապա b=12-3=9 սմ։

Այսպիսով՝ մեծ ուղղանկյան մակերեսը կլինի 3*9=27 սմ2։

Պատասխան՝ 27 սմ2։

Читать далее

ՀՀ ֆինանսական համակարգը։ Դիջիթեքյան նախագիծ

Համատեղ նախագիծ Հեղինե Խալաթյանի հետ։

Ժամկետը։ Հունվար
Մասնակիցները։ Քոլեջի ուսանողներ, բոլոր ցանկացողներ

Նպատակը։ Ուսանողների մոտ ձևավորել վերաբերմունք ֆինանսների նկատմամբ, բարձրացնել ֆինանսական գրագիտության աստիճանը, տալ տեղեկատվություն ՀՀ ֆինանսական համակարգի մասին։

Ընթացքը։ Կազմակերպել դասընթացներ ՀՀ ֆինանսական համակարգը թեմայով։ Ուսանողները պատրաստելու են սահիկաշարեր թեմայի տարբեր բաղադրիչների համար։ Նախագծի շրջանակներում նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ։

Читать далее

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում։ 2023-2024 ուստարի։

2022-2023 ուստարում իրականացվելիք առարկայական ծրագրերն ու մոդուլները կազմվել են պետական չափորոշչի հիման վրա: Հաշվի անելով նախագծային մոտեցումը՝ յուրաքանչյուր թեմայի վերջում ավելացվում են այն նախագծերը, որոնք իրականացվելու են տվյալ թեմայի շրջանակներում:

2022-2023 ուսումնական տարվա նախագծերը, ծրագրերն ու մոդուլները ներկայացնեմ ստորև.

Читать далее