Առաջին ուսումնական շրջանի ամփոփում։ 2023-2024 ուստարի։

2022-2023 ուստարում իրականացվելիք առարկայական ծրագրերն ու մոդուլները կազմվել են պետական չափորոշչի հիման վրա: Հաշվի անելով նախագծային մոտեցումը՝ յուրաքանչյուր թեմայի վերջում ավելացվում են այն նախագծերը, որոնք իրականացվելու են տվյալ թեմայի շրջանակներում:

2022-2023 ուսումնական տարվա նախագծերը, ծրագրերն ու մոդուլները ներկայացնեմ ստորև.

Ուսանողների առաջադրանքների և ուսումնական նյութերի փաթեթները հղումներով ստորև.

Այս ուսումնական տարին սկսել եմ երկարաժամկետ նախագծերով, որոնցով աշխատելու եմ ամբողջ ընթացքում։ Աշխատանքները ներկայացված են ստորև՝ նախագծերի տեսքով։

Միասնական նախագծեր

Համագործակցային նախագծեր

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջը և հայկական վիրտուալ համալսարանի հետ արհեստական բանականություն դասընթացի ընթացիկ աշխատանք
    • Արդյունքների հրապարակում քոլեջի կայքում
    • Լրացուցիչ հանդիպումներ ուսանողների հետ

Շուրջտարյա և ընթացիկ նախագծեր

Այլ լրացուցիչ աշխատանքներ

  • Մաթեմատիկական ֆլեշմոբ,
  • Քոլեջի կայքի սպասարկում,
  • Արհեստական բանականություն, Phyton ծրագրավորման լեզվի դասընթաց, խմբի համակարգում,
  • Աշխատանք ուսանողների հեռակա խմբերի հետ,
  • Դիպլոմային աշխատանքների ղեկավարում, համակարգում։

Առաջին կուրսի ուսանողների հետ ուսումնասիրեցինք ՏՀՏ հիմունքները, լրացրեցինք իրենց բաց թողած գիտելիքները, ձեռք բերեցինք նոր հմտություններ, որոնք շատ պիտանի են ներկայիս թվային աշխարհում և պահանջված հմտություններ են աշխատաշուկայի համար։ Այս նախագծային աշխատանքը համարում եմ ձեռքբերում, քանի որ կարողացա կրթահամալիր նոր մուտք գործած ուսանողների մոտ ձևավորել աշխարհայացք, նրանք դարձան մեդիագրագետ, ձեռք բերեցին բազում հմտություններ ՏՀՏ ոլորտում։

Մաթեմատիկա առարկայի շրջանակերում անցկացվել են քննական աշխատանքներ, կազմել եմ միջանկյալ քննական տոմսեր, իրականացրել գնահատման աշխատանքներ։

Կարևորելով լաբորատոր գործնական ուսուցումը՝ Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի ուսանողների հետ իրականցրեցինք Մաթեմատիկական պատկերացումների և հմտությունների ձևավորմանն ուղղված նախագծային աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների համար, որի ընթացքում ուսանողները ինքնուրույն կազմեցին խաղային նախագծեր պարտեզի խմբերի համար, իրականացրին ուսումնական նախագծերը, սովորեցին ամփոփել, գնահատել իրենց իսկ կատարած աշխատանքները, ձեռք բերեցին գործնական աշխատանքի հմտություններ։ Նախագիծը շարունակական է, խաղերի փաթեթը դեռ համալրվելու է։ Նախատեսվում է նախագծային աշխատանքներից օգտվելով ստեղծել մաթեմատիկական պատկերացումների և հասկացությունների զարգացմանն ու ձեռքբերմանը նպաստող խաղերի փաթեթ, որը շարունակաբար կլրացվի և կկիրառվի հաջորդիվ ուսանողների կողմից։

SCRATCH բլոկային ծրագրավորման ծրագրի ուսումնասիրություն։ Իրականացնում ենք հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման 2-րդ կուրսի ուսանողների հետ, որի շնորհիվ հիմք է դրվում իրենց ալգորիթմային մտածողությանը, կարողանում են ստեղծել պարզ խաղեր, լուծել պարզ խնդիրներ, անընդհատ բարելավում են իրենց հմտությունները, իսկ հետագայում, կիրառելով ձեռք բերված գիտելիքները, կկարողանան ստեղծել, օրինակ, ռոբոտի համար աշխատող ծրագիր, ինչը հավելյալ հմտություն է իրենց մասնագիտության համար։ Այս ուսումնական շրջանի համար ուսանողները կազմել էին խաղերի փաթեթ 5-8 տարեկանների համար, որոնք փորձարկել ենք 5 տարեկանների խմբերում։ Նախատեսվում է սովորող-սովորեցնող բաղադրիչով դասընթացներ կազմակերպել կրտսեր սովորողների համար Արևմտյան և Արևելյան դպրոցներում հունվարյան ստուգատեսների շրջանակներում։

Ֆլեշմոբյան աշխատանքները, որպես ուսումնական գործունեության անբաժան մաս, անընդհատ իրականացվում են, ուսանողները ակտիվ մասնակցում են, առաջադրում են խնդիրներ։ Ես ևս կազմել եմ խնդիրներ, եղել եմ նոյեմբեր ամսվա 3-րդ մակարդակի խնդիրների պատասխանատուն։ Խնդիրների ընտրությանը մոտեցել եմ ջանասիրաբար, ամենայն հետաքրքրությամբ և ուշադրությամբ, ինչը կարևոր եմ համարում ֆլեշմոբյան աշխատանքների կատարման պատասխանատուների համար։

Համագործակցային աշխատանքների ընթացքում ես և Լենա Նալբանդյանը համակարգել ենք քոլեջի ուսանողների աշխատանքը, կազմակերպել ենք մասնակցությունը դասընթացներին, իրականցրել ենք լրացուցիչ աշխատանքներ ուսանողների հետ, որպեսզի հնարավորինս ամբողջական կարողանան յուրացնել ծրագիրը։ Դասընթացների կազմակերպման ձևը հարմար է, ուսանողներին՝ հետաքրքիր։

Մասնագիտական ուսումնասիրությունների նախագծային աշխատանքները նախատեսվում է ամփոփել հունվարյան ստուգատեսի ընթացքում՝ կազմակերպելով կլոր սեղան-քննարկումներ։

Оставьте комментарий