Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Շիրակի մարզ

Երերույքի_տաճարը1

Ճամփորդության օրը՝  հոկտեմբերի 29-ին՝ ժամը 9․00-ին

Ճամփորդության վայրը՝ Շիրակի մարզի Ջրափի, Հայկաձոր գյուղեր, Ջրափիի քարավանատուն և Ս.Աստվածածին  եկեղեցի, Տայլարի եկեղեցի, Հայկաձորի Կարմիրվանք, Երերույքի տաճար։

Մասնակիցներ՝  Քոլեջի տարատարիք սովորղներ

Նպատակը՝ հայրենագիտական, ճանաչողական

Խնդիրները՝  քայլք գյուղերում, գյուղական ճանապարհների ճանաչում, հաղթահարում, շփումներ, զրույցներ գյուղի մարդկանց հետ։

Պատասխանատուներ՝ Թամարա Ղահրամանյան, Ելենա Օհանյան

Ճամփորդության ծրագիր

9.00 — մեկնում Քոլեջի բակից՝  Երևան-Գյումրի-Մարալիկ երթուղով

12.00 — 1-ին կանգառ՝   Ջրափի գյուղ, Ս․Աստվածածին եկեղեցի,  քարավանատուն, հանգիստ, նախաճաշ

13.30 — 2-րդ կանգառ՝  Հայկաձոր գյուղ, քայլք գյուղում դեպի հայ-թուրքական սահման, Կարմիրվանքի և Տայլարի եկեղեցու դիտում

15․00 — 3-րդ կանգառ, Պեմզաշեն գյուղ, Երերույքի տաճար, միջնադարյան Անի մայրաքաղաքի դիտում

17.00 — վերադարձ Երևան  Մարալիկ-Ապարան երթուղով։

Մասնակիցները՝

  1. Ալինա Ժիլինա
  2. Ալեսիա Ժիլինա
  3. Սյուզաննա Պողոսյան
  4. Էլիզ Կարապետյան
  5. Նարեկ Ներսիսյան
  6. Թամարա Ալոյան
  7. Սեդրակ Հովհաննիսյան
  8. Հովհաննես Աղայան
  9. Լևոն Գալստյան
  10. Էրիկ Գևորգյան
  11. Էմիլ Ավետիսյան
  12. Թամար Մանուկյան
  13. Անի Հարությունյան
  14. Արևիկ Գևորգյան
  15. Անահիտ Աբգարյան
  16. Կարեն Գրիգորյան
  17. Սաթեն Գևորգյան
  18. Հրայր Չերքեզյան
  19. Գոռ Մուրադյան
  20. Սրբուհի Մարգարյան
  21. Էլեն Ավետյան
  22. Մարիամ Սմբատյան
  23. Արման Ենոքյան

Նախապատրաստական աշխատանքներ

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Ջրափի գյուղը գտնվում է Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։  Ջրափիի քարավանատունը 10-11 դդ. կառույց է և պատկանում է միադահլիճ-եռանավ կամարակապ տիպին։ Կառուցված է հիմնովին սև սրբատաշ տուֆաքարերից, կրաշաղախով, իսկ հատակը՝ քարե սալիկներով։  Ըստ երկայնքի՝ երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով։

Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա։ Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ Չրփլիի կամրջի հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է։ Գյուղի շրջակայքում կան Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Հայկաձոր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ («Կարմիրվանք» եկեղեցի) եկեղեցին գտնվում է գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին։ Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ.։ Գմբեթավոր սրահների տիպի շինություն է։ Կառուցված է կարմրավուն տուֆի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարդարանքը զուսպ է, որն ընդգծում է հուշարձանի վեհությունը։ Վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը, տանիքի սալաքարերը։ Դեպի եկեղեցի ազատ այցելությունն անհնար է, քանի որ այն գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային ցանկապատի մյուս կողմում, չեզոք գոտում։ Սակայն սահմանապահներն ընդառաջ են գնում, և պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի։ Եկեղեցուց արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր։

Իրարից այսքան մոտ և այսքան հեռու Հայկաձորի Կարմիր վանքն ու Տայլարի եկեղեցին, որը հիշատակվում է Դպրեվանք անունով… Երկու եկեղեցիները իրարից բաժանվում են Ախուրյան գետով, որը հայ-թուրքական սահմանն է:

Երերույքի տաճարը եռանավ բազիլիկ տիպին պատկանող հայկական քրիստոնեական եկեղեցի է Անիպեմզա գյուղի մոտ՝ Ախուրյան գետի ձախ ափին։ Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Իր տեսակի մեջ համարվում է Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Նախահաշիվ․ երթուղային — 50․000 դրամ։

Արժեքը 1 ուսանողի համար՝ 3․000 դրամ։

Վճարող՝ ծնող։

Ամփոփումը՝ հղումով։

Оставьте комментарий