MSWord, MSExcel դասընթաց։ Դիջիթեք 2023:

Նախագծի ժամկետը: 2022-2023 ուստարի
Նախագծի իրականացման օրերը՝ 09.01, 16.01, 23.01, ժամը 9։20-10։55
Նախագծի մասնակիցները: Քոլեջի ուսանողներ և այլ ցանկացողներ
Նպատակը: Ուսանողների և ցանկացողների համար Word և Excel ծրագրերից օգտվելու կարողության ձևավորում։

Անելիքները․

  • Word և Excel ծրագրերի հիմնական գործիքներից օգտվելու կարողության ձեռքբերում գուգլ հարթակում և ոչ միայն,
  • Հիմնական գործիքների կիրառում,
    • Online Word
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Բանաձևերի կազմում, նշանների կիրառություն,
      • Վերնագրերի, ենթավերնագրերի ներմուծում,
      • Բովանդակության կազմում,
      • Ձայնային մուտքագրում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
    • Online Excel
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Աղյուսակների գրագետ կազմում,
      • Freeze ֆունկցիայի կիրառություն,
      • Վանդակի ֆորմատի տարածում այլ վանդակների վրա,
      • Գումարի / հանրագումարի հաշվում,
      • Ֆիլտրի և դասակարգումների կիրառում,
      • Ֆորմատավորման տարբեր ձևերի կիրառություններ։
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
  • MSWord, MSExcel օֆլայն ծրագրերի ուսումնասիրություն,
  • Ծրագրերի օնլայն և օֆլայն հարթակների տարբերությունները, առանձնահատկությունները։
  • Հարց ու պատասխան։

Ընթացքը: Մասնակիցները ներկայանում են իրենց անհատական համակարգիչներով, պլանշետներով, ներբեռնված օֆիսային ծրագրերով, այլ անհրաժեշտ ծրագրերով: Աշխատում ենք տեղում՝ իմ ցուցումներով։

Оставьте комментарий