Հուլիսյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ 

2. Արամն ու Կարենը գնացել էին ձկնորսության։ Արամի մոտ ավելի լավ էր ստացվում ձուկ բռնելը, քան Կարենի մոտ։  Նրանք միասին քանի՞ ձուկ էին բռնել, եթե Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից և նրանցից մեկը մյուսից 14-ով քիչ ձուկ էր բռնել։

Լուծում

Ենթադրենք կարենը բռնել է x ձուկ, հետևաբար Արմաը բռնել է x+14 ձուկ, իսկ միասին կբռնեն 2x+14 ձուկ։ Քանի որ Կարենի բռնած ձկների քանակը 18-ով պակաս էր ընդհանուր բռնած ձկների քանակից, ապա նրա բռնածձկների քանակը կարելի է ցույց տալ հետևյալ կերպ․ x=2x+14-18=2x-4 ձուկ։

Այսպիսով՝ 2x+14=x+x+14=2x-4+x+14
x-4=0
x=4, հետևաբար x+14=4+14=18։ Ստացվում է, որ նրանք միասին բռնել են 18+4=22 ձուկ։

Պատասխան՝ 22 ձուկ։

Читать далее

Մանկավարժական ճամբար․ օգոստոս 2023-ի աշխատաժամանակ

Օգոստոսի 22-25, 28-30

Բովանդակությունն ըստ օրերի՝

Օգոստոսի 22

  • 9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • 9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով։ «Մաթեմատիկա» ամսագրի մասնախումբ․ միջին դպրոց, ֆիզիկայի կաբինետ
  • 10։15-14։00՝ աշխատանք Քոլեջում
    • 10։30-11։30՝ հավաք Քոլեջում
    • 11։30-14։00՝ Կաբինետների, լաբորատորիաների, միջավայրի մաքրություն
Читать далее

Մայիսյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

2. Երկու զամբյուղում  միասին կար 12 կգ դեղձ։ Երբ Հայկը  առաջին զամբյուղից  2կգ լցրեց երկրորդ զամբյուղի  մեջ, զամբյուղներում  դեղձերի զանգվածները հավասարվեց։  Քանի՞  կիլոգրամ  դեղձ   կար առաջին  զամբյուղում։

Լուծում

Խնդրի լուծումը ներկայացնենք գծագրի տեսքով։ Երբ առաջին զամբյուղից 2 կգ լցնում ենք երկրորդի մեջ, զամբյուղներում դեղձերի քանակաները հավասարվում են։ Քանի որ դեղձերի ընդհանուր զանգվածը 12 կգ է, ապա կեսը կլինի 12:2=6 կգ։ Քանի որ երկրորդ զամբյուղում 2 կգ ավելացնելուց հետո դեղձի զանգվածը դարձավ 6 կգ, ապա կարող ենք ասել, որ նախապես կար 4կգ։ Վերևի առաջին տողին համապատասխանեցնելով զանգվածները նկատում ենք, որ առաջին զամբյուղում նախապես եղել է 4+2+2=8 կգ դեղձ։

Պատասխան՝ 8 կգ։

Читать далее

Հունիսի 19-30-ի աշխատակարգ

Читать далее

Հունիս ամսվա աշխատակարգ

Читать далее

Մայիս ամսվա աշխատանքներ ինֆորմատիկայից

Ապրիլ ամսվա աշխատանքներ ինֆորմատիկայից

Մարտ ամսվա ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

1.  Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին։

Լուծում

Գիտենք, որ կովն ունի 4 ոտք, հետևաբար կովերի ոտքերի քանակը գտնելու համար կկատարենք հետևյալ գործողությունը՝ 30*4=120։ Սա նաև հավերի ոտքերի քանակն է։ Քանի որ հավերն ունեն 2 ոտք, ապա հավերի քանակը գտնելու համար կկատարենք հետևյալ գործողությունը՝ 120։2=60։ Ստացվեց, որ գյուղացին ունի 30+60=90 կենդանի։

Պատասխան՝ 90։

9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:

Լուծում

Գիտենալով, որ յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև և կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին, կարող ենք պնդել, որ առաջին և երկրորդ ճյուղից միասին կերավ 20 տերև, և 20 տերև էլ մնաց։ Երրորդ ճյուղից կոալան կերել էր ընդամենը 2 տերև, հետևաբար երրորդ ճյուղին մնաց 20-2=18 տերև։ Ընդհանուր առմամբ կոալան չկերավ 20+18=38 տերև։

Պատասխան՝ 38։

Читать далее

Ապրիլյան նախագծեր և աշխատանքներ

Նախագծերի ամփոփումները նախագծերի հղումներով։