Այց ՀՀ ԿԲ

Հայոց դրամաշրջանառության պատմությունը նախագծի  և Դրամաշրջանառությունը և ֆինանսական համակարգը Հայաստանում ուսումնական նախագծի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսումնական ճամփորդություն դեպի ՀՀ Կենտրոնական բանկ:

Նախորդ ճամփորդության հաշվետվությունը՝ այստեղ և այստեղ։

Օրը՝ մարտ 27
Ժամը՝ 13։30-15:30
Մասնակիցներ՝ քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Տրանսպորտ՝ միակողմանի երթուղի, արժեքը՝ 500 դրամ։

Պատասխանատուներ՝ Հեղինե ԽալաթյանԵլենա Օհանյան

Նախապատրաստական աշխատանքները՝ այստեղ և այստեղ։

Читать далее

Փետրվարյան ֆլեշմոբի որոշ առաջադրանքների լուծումներ

Երկրորդ մակարադակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

Լուծում

Տրված օրինակում երկրորդ թիվը առաջինից փոքր է 90000-ով, երրորդը երկրորդից 9000-ով, հետևաբար չորրորդը երրորդից փոքր կլինի 900-ով։ Այսպիսով հաջորդ թիվը 99-ն է։

Պատասխան՝ 99։

Читать далее

Մարտ ամսվա նախագծեր

Նախագծերի ամփոփումները նախագծերի հղումներով։

Ուսումնական այց դեպի ՀՀ ԿԲ

Դրամաշրջանառությունը և ֆինանսական համակարգը Հայաստանում ուսումնական նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել ճամփորդություն ՀՀ Կենտրոնական բանկ:

Օրը՝ փետրվար 13
Ժամը՝ 13։00-15:30

Նախահաշիվ՝ Միակողմանի երթուղի — 5000 դրամ
1 անձի հաշվով գումար՝ 200 դրամ
Վճարող՝ ծնող

Մասնակիցներ՝ քոլեջի 1.2 կուրսի ուսանողներ

Պատասխանատուներ՝ Հեղինե Խալաթյան, Ելենա Օհանյան

Նախապատրաստական աշխատանքները՝ այստեղ և այստեղ։

Читать далее

Հունվարյան ֆլեշմոբի որոշ խնդիրների լուծումներ

Երկրորդ մակարդակ

2․Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

Լուծում

Որպեսզի արտադրյալը ավարտվի 0-ով, անհրաժեշտ է, որ արտադրիչներից մեկը լինի 0-ով ավարտվող թիվ, կամ լինեն 2 արտադրիչ, որոնցից մեկը 5-ով է ավարտվում, իսկ մյուսը զույգ է։ Այսպիսով՝ մեր արտադիրչների շարքում կա 0-ով ավարտվող 3 թիվ՝ 10, 20, 30, և 5-ով ավարտվող 4 թիվ 5, 15, 25, 35, որոնք ցանկացած զույգ թվով բազմապատկելու դեպքում ևս կվերջանան 0-ով․ պայմանականորեն վերցնենք 2, 4, 6, 8 թվերը։ 10*20*30 արտադրյալը վերջանում է 3 հատ 0-ով, իսկ 5*15*25*35*2*4*6*8 արտադրյալը վերջանում է 5 հատ 0-ով, հետևաբար 1x2x3x4x…x37 արտադրյալը կվերջանա 8 հատ 0-ով։

Պատասխան՝ 8 հատ։

Читать далее

Փետրվարյան նախագծեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսի կլոր սեղան ամփոփում։

Օրը՝ հունվարի 31
Ժամը՝ 13։30
Վայրը՝ Քոլեջ, Վերնատուն
Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ, բոլոր ցանկացողներ

Ստուգատեսի նախագիծը՝ հղումով։

Ընթացքը։ Յուրաքանչյուր ուսանող ուղարկում է իր նախագծերը պատասխանատուներին, որոնք ամփոփում են բոլոր աշխատաքները մեկ հղման տակ և ընտրելով լավագույն աշխատաքները ներկայացնում ուսանողների հետ միասին եզրափակիչ կլոր սեղանի ընթացքում:

Ընտրված աշխատանքները և ներկայացման պատասխանատուները՝ ստորև։

Читать далее

Դրամաշրջանառությունը և ֆինանսական համակարգը Հայաստանում։

Ժամկետը՝ հունվար-շարունակական

Համատեղ նախագիծ Հեղինե Խալաթյանի, Լենա Նալբանդյանի հետ

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Նպատակը՝

  • Ուսումնասիրել և ճանաչել հայոց մետաղադրամների պատմությունը, դրամաշրջանառությունը
  • Ճանաչել ՀՀ ֆինանսական համակարգը
  • Կարողանալ կողմնորոշվել ֆինանսական օրենսդրության մեջ

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում
  • ՀՀ ֆինանսական համակարգի ուսումնասիրություն
  • ՀՀ ֆինանսական և բանկային օրենսդրության ուսումնասիրություն

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Օրենքների ուսումնասիրություն
  • Ֆինանսական և բանկային համակարգի ուսումնասիրություն
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում
Читать далее

MSWord, MSExcel դասընթաց։ Դիջիթեք 2023:

Նախագծի ժամկետը: 2022-2023 ուստարի
Նախագծի իրականացման օրերը՝ 09.01, 16.01, 23.01, ժամը 9։20-10։55
Նախագծի մասնակիցները: Քոլեջի ուսանողներ և այլ ցանկացողներ
Նպատակը: Ուսանողների և ցանկացողների համար Word և Excel ծրագրերից օգտվելու կարողության ձևավորում։

Читать далее

Բնագիտատեխնիկական ստուգատես 2023։ Ուսումնական նախագիծ

Ժամկետ։ Հունվար

Մասնակիցներ։ Բոլոր ցանկացողներ

Պատասխանատուներ։ Ելենա Օհանյան, Նելլի Գեղամյան, Գայանե Սարգսյան

Նպատակը։ Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Խնդիրներ։ Խրախուսել երեխայի հետազոտական ջիղը ինչպես կրթահամալիրում,այնպես էլ տանը, ներգրավել համայնքը, խթանել հետաքրքրությունը դեպի բնություն, տեխնիկա, մաթեմատիկա և այլ բնական գիտություններ։ Աշխատելով ստորև նշված ուղղություններով ուսանողները կկարողանան ձեռք բերելապագա մասնագիտական կոմնորոշում, բացահայտել իրենց թաքնված տաղանդները և ազատորեն ստեղծխագործել, ինքնաիրացվել։

Читать далее