Առաջին ուսումնական շրջանի նախագծեր։ 2021-2022 ուստարի

Առաջին ուսումնական շրջանը սկսվեց օգոստոսյան ճամփորդություններով․ Վաղաշենի եռօրյա վրանային ճամբարը, Կոշի ամրոցի նվաճումը։ Առաջին շրջանն առատ էր նախաձեռնություններով և նախագծերով։ Թիմային համակարգված աշխատանքի շնորհիվ սկիզբ դրվեց աշխատարաններին, իսկ ես համակարգել եմ Գործարար հաղորդակցման հմտություններ աշխատարանը։ Աշխատարաններն առհասարակ այս ուսումնական տարում դարձան ձեռքբերում բոլորիս, նաև կրթահամալիրի համար։ Քովիդը, ճիշտ է, փորձեց մեզ խանգարել, սակայն համակարգված հեռավար աշխատանքի շնորհիվ կարողացանք տեղավորվել ինչպես ժամանակի մեջ, այնպես էլ հասցրինք ամբողջ դասընթացի ծրագիրը յուրացնել։

Կարևորելով նաև լաբորատոր գործնական ուսուցումը՝ Նախադպրոցական կրթություն 3-րդ կուրսի ուսանողների հետ իրականցրեցինք նաև Մասնագիտական նախագծեր պարտեզի խմբերում, որի ընթացքում ուսանողները ինքնուրույն կազմեցին խաղային նախագծեր պարտեզի խմբերի համար, իրականացրին ուսումնական նախագծերը, սովորեցին ամփոփել, գնահատել իրենց իսկ կատարած աշխատանքները, ձեռք բերեցին գործնական աշխատանքի հմտություններ։ Նախագիծը շարունակական է, խաղերի փաթեթը դեռ համալրվելու է։

Ֆլեշմոբյան աշխատանքները, որպես ուսումնական գործունեության անբաժան մաս, անընդհատ իրականացվում են, ուսանողները ակտիվ մասնակցում են սովորողների առաջադրվող խնդիրների կազմման գործընթացում, ակտիվորեն մասնակցում են մաթեմատիկական ֆլեշմոբին։

Ստորև ներկայացնում եմ առաջին ուսումնական շրջանում կատարած նախագծային աշխատանքներս, ճամփորդությունները և այլ աշխատանքներ ըստ ամիսների։

Սեպտեմբեր

Նախագծեր

Ճամփորդություններ

Հոկտեմբեր

Նախագծեր

Ճամփորդություններ

Նոյեմբեր

Նախագծեր

Սեբաստացու օրեր

Ճամփորդություններ

  • Հարիսայի ծեսը ուսանողի տանը

Դեկտեմբեր

Նախագծեր

Оставьте комментарий